ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն. նախկին պատգամավորը՝ իր մեքենան վնասելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։

Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նախկին պատգամավորի հետ, որը հաստատեց տեղեկությունը: Մեր այն հարցին՝ ըստ իրեն կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ կոնկրետ անձիք փորձել են իրենից հաշվեհարդար տեսնել, պատգամավորը նշեց , որ դեռեւս չի հասկանում, թե ինչ կարող է տեղի ունեցածի պատճառը լինել. «Հլը որ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ այս տարի նախկին պատգամավորի ազգականները հայտնվել էին աղմկալի միջադեպի կիզակետում : 2019 թվականի Հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզե ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով մահացել էր մեկ անձ՝ Արտաշես Գևորգյանը: 21-ամյա մի երիտասարդի՝ Ջիվան Հարությունյանի վիճակը ծանր է, վերջինիս վնասվածքները գանգուղեղի շրջանում են:

Մելիք Մանուկյանի հարազատներից մեկը այլ անձանց հետ գնացել վուլկանիզացման կետ՝ մեքենայի անիվը փչելու նպատակով, որտեղ վիճաբանություն է սկսվել աշխատակցի հետ: Հետագա իրադարձությունները զարգացել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Մանուկյանի մի քանի ազգականներ հավաքույթի մասնակցելիս են եղել:

Արդյունքում միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել: Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս