Մելիք Մանուկյանի թիկնապահից բացի մեկ անձ էլ է ձերբակալվել. նոր մանրամասներ պայթյունի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ձերբակալվածը նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի թիկնապահն է: Վերջինիս տեղեկություններով, մեկ անձ ևս ձերբակալված է, ում անունը սակայն գաղտնի է պահվում

Լուսանկարը՝ Shamshyan.com, լուսանկարում նախկին պատգամավորի թիկնապահն է




Լրահոս