Սևանի պայթյունի գործով 3 անձ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Սևանի կամրջի պայթյունի գործով կա երեք ձերբակալված անձ, որոնք, ըստ լուրերի, Գյումրիի բնակիչներ են: Armlur.am-ին հասած լուրերի համաձայն,  նրանք խնդիրներ են ունեցել նախկին պատգամավորի հետ եւ փորձել են հին հաշիվները մաքրել կամրջի տակ պայթուցիկ դնելով և  նրա մեքենան պայթեցնելով:

Հիշեցնենք, որ երեկ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում պայթյուն էտեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։




Լրահոս