Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացրել Է Սեւ ծովի ափին փոթորկի մասին եւ Աջարիայի բնակչությանը հորդորում Է ձեռնպահ մնալ ծովում լողանալուց: Մինչ այդ Աջարիայի սեւծովյան ափին փոթորիկը հասնում Է երեք – չորս բալի, բարձրացված են կարմիր դրոշակները եւ արգելված Է լողանալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աջարիայում սաստիկ անձրեւներ են տեղացել, ինչի պատճառով փրկարարներն արտակարգ ռեժիմով աշխատել են ամբողջ գիշերը: Ընդամենը գրանցվել Է 45 կանչ, որոնց մեծ մասը վերաբերել Է շենքերի առաջին հարկերի ողողմանը: Բաթումի մի քանի փողոցներում տեղի Է ունեցել ջրհորդանների խցանում, ինչի պատճառով ճանապարհները ջրի տակ են անցել: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, հաղորդել Է Sputnik-ը: