ԱԺ-ում արդեն երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել. «Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի խորհրդարանում արդեն երկրորդ քննիչ հանձնաժողովն է ստեղծվել, որն այս անգամ ուսումնասիրելու է ջրային ոլորտում առկա խնդիրները: Տեղեկացանք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 16 պատգամավորներից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զրուցել է քննիչ հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանի հետ: «Մենք հիմա տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունների փուլում ենք, որոնք ձեռք ենք բերել պետական մարմիններից, հիմնադիր նիստն ենք արել: Այս պահին ակտիվ աշխատում ենք»,- հայտարարեց պատգամավորը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս