ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տրվող տեղեկանքը քանի՞ օրվա ընթացքում հնարավոր է ձեռք բերել: Ի՞նչ ժամկետում է տրամադրվում այն:
Հեղինե Հարությունյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ.
. տեղեկանքը տրվում է վերը նշված նախատեսված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց մինչեւ մեկ օր:
. Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
. Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
. Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանք տրամադրելու համար գանձվում է լրացուցիչ արտաբյուջետային վճար` 10.000 ՀՀ դրամի չափով, իսկ երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը մատուցելու համար` 7000 ՀՀ դրամի չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: