Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու կամրջի պայթյունի գործով երեք անձ կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած պայթյունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործով կալանավորված անձինք չեն հայտնում, թե ինչու են ցանկացել հենց կամուրջը պայթեցնելու միջոցով սպանել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:
Պայթյունն ու երեք կալանավորը
Ինչպես հայտնի է,օգոստոսի 2-ին արտառոց դեպք էր տեղիունեցել Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ: Մասնավորապես, նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Ավելի ուշ դեպքը կատարելու համար ձերբակալվել էին Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, որը փաստացի բնակվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը եւ Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, որը փաստացի բնակվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։
ՎերջիններսկասկածվումէինԵրեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարեւանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու համար, ինչի հետեւանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։ Վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդհոդվածի 2-րդ մասի 6-րդեւ 7-րդկետերով (սպանության փորձ)եւ 235-րդ հոդվածի 2-րդմասով (ապօրինի զենք): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Վարկածներ
Կատարվածից հետո մի շարք վարկածներ առաջ քաշվեցին: Առաջին վարկածներից մեկն այն էր, որ ԱԺ նախկին պատգամավորի հետ կատարվածը միգուցե կապ ունի այս տարի Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Բանն այն է, որ 2019 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մահացել էր մեկ անձ՝ Արտաշես Գեւորգյանը:
Արդյունքում միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել: Վարկածներից երկրորդը այն էր, որ կատարվածը միգուցե կապ ունի 2017 թվականին մամուլում տարածված տեղեկությունների հետ, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։ Մասնավորապես, մամուլը գրելէր, մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։
Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին, Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։
Որքանով են այս վարկածները իրական, ցույց կտա տարվող քննությունը: Կալանավորվածները լռում են: Երեկ, ինչպես հայտնի դարձավ, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավորի գործով մեղադրանք առաջադրեց եւ կալանավորեց 3 անձի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին կալանավորված անձանց գործողություններիցորոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես,կամրջի պայթյունի գործով կալանավորվածները լռում են եւ իրավապահներին չեն հայտնում, թե ինչու են նման քայլի գնացել, կամ ովէ նրանց ասել, որ նման քայլի գնան` կամրջի տակ պայթուցիկ դնեն եւ պայթեցնելու միջոցով սպանեն ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:
Ասել է թե` կալանավորվածները ո՛չ իրենց մեղքն են ընդունում, ո՛չ էլ իրավապահներին հայտնում են, թե ինչու է նման բան արել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արդեն քանի օրէ` կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, որվերջիններսցուցմունք տան եւ հայտնեն`ինչպես կամ ում հրահանգով են նման քայլի գնացել եւ ինչի համար են գնացել:
«Սա Տեռոր է»
Ումինչ իրավապահները կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր ՄելիքՄանուկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցովիրեն սպանել:
-Ես էլ Ձեզ եմ հարց տալիս` ինչի՞: Ես էլ չգիտեմ՝ ինչի: Կցանկանայի, որ Դուք հարց տայիք՝ ո՞նց եք գնահատում պայթյունը,տեռո՞ր էր, թե՞ տեռորչէր, ի՞նչ եք կպել զիզի-բիզի բաներից. եթե տեռոր է, պետք է գնահատեն տեռոր:
Այդ մայրուղիով Դուք անցե՞լ եք, գիտե՞ք՝ ինչքան մեքենա է անցնում այդ մայրուղիով, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով… նման բաների մասին գրե՛ք … հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ: Դա միջպետական գլխավոր ճանապարհ է եւ ամենակարեւոր ճանապարհն է:
Եթե Դուք ինձ ցույց տաք այդպիսի ճանապարհ, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ ….. միջպետական ճանապարհին…. ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է, առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր:
Որեւէ մեկին բան չեղավ ու լավ է, որ չեղավ: Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչն եք անում, նման դեպքը լրիվտեռոր է. միջպետական ճանապարհ, որի վրայով հանգստյան օրը հազարավոր մարդիկ գնում են հանգստանալու: Այդ ո՞վ է այդ գարանտիա տվել, որ այդ մարդկանց բան չի լինի: Հենց սա է տեռորը. եթե այդ ճանապարհով մենակ ես անցնեի, իմ սեփական մոստն ունենայի անցնեի, տրաքացնեին, կհասկանայի, բայց սա գլխավոր ճանաապարհ է, որի վրայով հազարավոր մարդիկ են ավտոբուսներով, մեքենաներով գնում են քեֆի, հանգստանալու»:
-Ինչո՞ւ են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել հենց Ձեզանից վրեժխնդիր լինել:
-Չգիտեմ, իրենցից պետք է հարցնեք՝ ինչի, եւ իրենցով ասեց՝ գնացեք, արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` ե՛ւ պետության, ե՛ւ իմ դեմ ինչի համար են նման բան արել կամ իրենցով է կազմակերպել, որ գան, նման բան անեն: Վերջ, էլ որեւէ բան չեմ կարող ասել:
Քնար Մանուկյան