Ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հուլիսին նախորդ հուլիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով

Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով:

2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղևոր, ապա 2019թ. հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղևոր:

2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5 տոկոս:

Ուղևորների թիվը 2018թ. հուլիսին Ուղևորների թիվը 2019թ. հուլիսին Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1,692,494 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 7.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ




Լրահոս