ՀԱՐՑ. Ո՞րն է ապրանքի անվտանգությունը, ի՞նչ է իրենից ենթադրում դա: Եվ ուզում եմ իմանալ, թե որն է ապրանքի երաշխիքային ժամկետը:
Հասմիկ Նավասարդյան (33 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ապրանքի անվտանգությունը սպառողի կյանքի, առողջության, գույքի եւ շրջակա միջավայրի համար (աշխատանքի, ծառայության) սովորական պայմաններում դրա օգտագործման, պահման, փոխադրման, օգտահանման ժամանակ, ինչպես նաեւ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացն է. («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1): Միաժամանակ նշենք, որ ապրանքի երաշխիքային ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել սույն օրենքով սահմանված սպառողի պահանջները: («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՕ, հոդված 1):
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն` ապրանքի վրա նշված Ժամանակահատվածի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ: