ՀԱՐՑ. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկ վճարողի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը ո՞ր դեպքերում է հանվում:
Արման Հակոբյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի համաձայն` սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է`
1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն,
2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում,
3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում,
4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում: