Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել է armlur.am-ը զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Տե’ր Եսայի, որպես Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս լայն քննարկման թեմա դարձած Ստամբուլյան կոնվեցիային: Արդյոք մեր կառավարությունն այն կվավերացնի, թե ոչ:
-Ես չեմ կարող գուշակել կվավերացնի թե ոչ, բայց վերաբերմունքը կոնվեցիային միանշանակ բացասական է և այն խնդիրները, թե իբր ուզում են այդ կոնվեցիայով լուծել, իրականում հնարավոր է լիարժեքորեն լուծել մեր իրավական, բարոյական և հոգևոր ռոսուրսներով:
-Դուք խնդրի լուծման ավելի հստակ ի՞նչ ճանապարհներ եք տեսնում:
-Ճանապարհներից մեկը ՝ մեր օրենսդրական դաշտի վերանայումն է, եթե կան այդ ոլորտում բացթողումներ և եկեղեցու հետ համագործակցում բռնության դեմ պայքարում:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը