ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում իրականացնում է կաթնամթերքի արտադրություն եւ արտադրական տարածքը վարձակալել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից, պարտավո՞ր է արդյոք վերջինիս վարձավճար վճարելիս եկամտային հարկը պահել եւ փոխանցել ՀՀ պետական բյուջե:
Սիլվա Գեւորգյան (38 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից` բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող, աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի համաձայն` տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի օտարման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեն կարող օգտվել նշյալ արտոնությունից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: