ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան ուղևոր է մեկնել և ժամանել 6 ամիսների ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա 6 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում, միշտ արտագաղթի ցուցանիշն է բարձր եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեկնել է 613 հազար 229, իսկ ժամանել` 639 հազար 212 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով ուղեւորափոխադրումների դրական հաշվեկշիռը կազմել է 25 հազար 983 հոգի:

Որոշ մասնագետների համոզմամբ` ժամանողների թիվը դեռ կաճի` պայմանավորված Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես կասեցնելու հետ: Իսկ, ահա, «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 34 հազար 255, իսկ ժամանել` 33 հազար 920 ուղեւոր: Այսինքն` վեց ամիսների ընթացքում այս օդանավակայանով 335 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս