ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին ոստիկաններին ծեծելու մեղադրանքով կալանավորելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Նրանք նախօրեին ծանուցագրեր են ստացել ՀՔԾ-ից, որտեղ նշված է, թե հարցաքննության են հրավիրվում` չմանրամասնելով, թե ինչ կարգավիճակով: Հարցին, թե տեղյակ է քրեական հետապնդում սկսելու մասին քաղաքական որոշմանը, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չեմ լսել»: Երբ նրան փոխանցեցինք, որ, ըստ ամենայնի, առաջիկայում գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ` անձեռնմխելիության հետեւից, որոշակի պաուզայից հետո հայտարարեց. «Մենք ո՛չ առաջինը կլինենք, ո՛չ վերջինը»: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա նրա հետ խոսել գրեթե չհաջողվեց, որովհետեւ մի քանի ամսական դուստրը լաց էր լինում, եւ պատգամավորն առաջարկեց զանգահարել վաղը:




Լրահոս