
Մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնությունը: Առաջնության առաջին տուրում «Էնֆիլդում» մրցեցին «Լիվերպուլն» ու «Նորվիչը»: Խաղն ավարտվեց մերսիսայդցիների խոշոր հաշվով հաղթանակով ` 4:1: «Լիվերպուլից» մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը (19‘), Վիրջիլ վան Դեյկը (28‘), եւ Դիվոկ Օրիջին(42‘), իսկ մրցակցից սեփական դարպասը գրավեց Գրանտը (7‘): «Նորվիչից» միակ պատասխան գոլը խփեց Պուկին (64‘):
«Լիվերպուլը» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց առաջին 3 միավորները այս առաջնությունում:
Էդմոն Մարտիրոսյան