ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հայրական տունը, պատգամավոր Սիփան Փաշինյանի արված գործը մարզում. մեկ օր Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ծնունդով Տավուշի մարզի Իջեւան քաղաքից է, այժմ իր պատգամավորական գործունեությունից ելնելով բնակվում է Երեւանում: Սակայն շատ հաճախ է մեկնում Իջեւան, քանի որ վերջին վեց ամիսների ընթացքում իշխանական պատգամավորը հասցրել է տարբեր գործարարների օգնությամբ մի շարք ծրագրեր իրականացնել:

Armlur.am լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդումը եղել է Տավուշի մարզում, հյուրընկալվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տանը. Սիփան Փաշինյանը Իջեւան այցելելու ընթացքում լինում է այնտեղ: Պատգամավորի հետ զրուցել ենք իր կրթության, աշխատանքային գործունեության, հեղափոխությունից առաջ ու հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաեւ այս ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու մասին:

 

Ակնհայտ է, որ Տավուշի մարզում առաջիկայում իսկապես փոփոխություններ են լինելու ու հուսով ենք այն շարունակական բնույթ կկրի, ինչն էլ կօգնի տեղի բնակիչներին իրենց երազած Հայաստանում ապրելու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս