Օգոստոսի 13-ին՝ ժամը 11.00-ին ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից, խնդրում ենք ներկայանալ ժամը 10.45-ից) նախատեսվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Թեմա՝ «Իրավական ոլորտի գործունեության կարևոր ուղղությունների, իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ»:
Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
***
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կխոսի ներքաղաքական օրակարգային գլխավոր հարցերի մասին, կանդրադառնա նաեւ հնարավոր զարգացումներին: