ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում իրացման շուկայում դեղերի կեղծման զանգվածային փաստերի ֆոնին կառավարությունը դիմել է խնդրի օրենսդրական կարգավորմանը: Մինչդեռ  ոչ պակաս կասկածելի են  որպես հումանիտար օգնություն Հայաստան մտնող դեղերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, օրինակ, երբ ժամանակին առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը դեմ է արտահայտվել միջազգային օգնության կարգով մեզ ուղարկված մալարիայի դեմ «դեզոդորանտներին», անմիջապես կանչվել է նախագահական, որտեղ բավականին կոպիտ տոնով ասել են, թե «մենք էդքան մեծացե՞լ ենք, որ մերժում ենք այդ հումանիտար օգնությունը»:  Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում ու Եվրոպական երկրներում ժամկետանց դեղորայքի ոչնչացումը  հսկայական ծախսեր է պահանջում: Համաձայն իրենց օրենքների` երկրի տարածքում վաճառվող դեղերը, որոնց պիտանելիության ժամկետին մնացել է 7 ամիս, հանվում են վաճառքից: Արդյունքում դրանք ոչնչացնելու  փոխարեն որպես օգնություն ուղարկվում են երրորդ, աֆրիկյան երկրներ կամ Հայաստան:




Լրահոս