SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Տավուշի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ.-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։ Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։