Բարսելոնից Երևան չվերթի օդանավի տեխնիկական խնդիրը լուծված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հետաձգվել է Բարսելոնա-Երևան չվերթը` օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քիչ առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

Բարսելոնից Երևան ՝ NGT 782 չվերթի օդանավի տեխնիկական խնդիրը լուծված է և չվերթը Բարսելոնից մեկնարկել է 20:17 րոպեին: Թռիչքի տևողությունը 4 ժամ 20 րոպե: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին արագ արձագանքման , իսկ ուղևորներին փոխըմբռնման համար: Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք և փափուկ վայրէջք:




Լրահոս