Սերգեյ Դանիելյանի կարծիքով որոշ ազգային արժեքներ հայերին պետք չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:

Այս և այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցել է դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանի հետ:

«Այդ կոնվենցիան ստորագրել է նախկին իշխանությունը, և ես կարծում եմ՝ կառավարությունում կհասկանան, որ պետք է այդ կոնվենցիան վավերացնել, թե ոչ: Ես իսկապես, չեմ կարող հաստատ ինչ-որ բան ասել: Դա իրավաբանական փաստաթուղթ է, այնտեղ կան զուտ պրոֆեսիոնալ ձևակերպումներ, որի վերաբերյալ ես չեմ կարող կարծիք հայտնել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք կոնվենցիան իր ձևաչափով դեմ չէ մեր ազգային արժեքներին, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց, որ նա ազգային արժեքներով երբեք չի զբաղվել, և նրա կարծիքով կան արժեքներ, որոնք մեզ վաղուց պետք չեն:

«Սա նախկին իշխանության ֆեյքերից մեկն է, որը գցում են համացանց և սկսում են ծամծմել թեման: Չմոռանանք, որ այդ փաստաթուղթը ստորագրել են իրենք, և երբ ստորագրել են, մենք չենք էլ իմացել դրա մասին: Դա կեղծ օրակարգ է, որի միջոցով ուզում են քամի անել, խոսել և ուղղակի ժողովրդին շեղել իրական խնդիրներից: Կոնվենցիան լավ է, թե վատ, պետք է ստորագրել, թե ոչ, ես չեմ կարող ասել»,-հավելեց Սերգեյ Դանիելյանը:

Լիդա Եղիազարյան 

 




Լրահոս