Վերջին օրերին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:
Այս և այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Արմեն Էլբակյանի հետ:
«Կոնվենցիային կարգին տեղյակ չեմ, բայց այն ինչ, որ լսել եմ բացարձակապես դեմ եմ: Ճիշտն ասած, մեր կառավարությունից նման բան չեմ սպասում, նայած` ինչ պայմանագրեր են կնքել Եվրոպայի հետ, համենայնդեպս, անսպասելի էր, որ ստորագրվել էր այդ ամեն ինչը, ևս չէի սպասում, որ Հայաստանը երբևէ կարող է այդ բանը ստորագրել: Ես դեմ եմ, չգիտեմ…»,-ասաց Արմեն Էլբակյանը:
Արմեն Էլբակյանի կարծիքով, եթե կոնվենցիան իրենից ենթադրում է «Սոդոմյան մեղք» , ապա նա դրան դեմ է, քանի որ այն ինչի մասին , որ խոսվում է, հենց «Սոդոմյան մեղք» է:
«Սոդոմյան մեղքը» հարիր չէ մեր ժողովրդին, ո’չ մեր երկրին և ո’չ էլ մզ բոլորիս: Մենք հայ ենք, առաջին Քրիստոնյա ազգն ենք, և պետք է պահպանենք մեր ինքնությունը»,-հավելեց դերասանը:
Լիդա Եղիազարյան