Այս տարի ստեղծագործական բուռն գործունեության պատճառով երգիչ Արաբո Իսպիրյանը հանգստի չի մեկնել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արաբո Իսպիյանը:
«Այս ամառն ինձ համար իսկապես գերծանրաբեռնված էր, և չհասցրեցի հանգստանալ, բայց չեմ ափսոսում դրա համար: Երկու շաբաթից երկրպագուներիս դատին կներկայացնեմ իմ նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Բալես»: Հուսով եմ այն իմ հանդիսատեսին դուր կգա»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպիսի հանգիստ է առհասարակ նախընտրում, Արաբո Իսպիրյանն ասաց, որ պասիվ հանգստի սիրահար է: Հայաստանի տեսարժան վայրերից սիրում է լինել Դիլիջանում, Ջերմուկում, այնտեղ, որտեղ բնությունը շատ է:
«Եթե հնարավորություն կա, ինչու ոչ, սիրում եմ նաև ծովափնյա հանգիստ, և հնարավորության դեպքում անպայման մեկնում եմ»,-նշեց Արաբոն:
Լիդա Եղիազարյան