Օգոստոսի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրի քաղաքում՝ Գյումրիի Երկխոսության Մեդիա կենտրոնում (հասցե`Աճեմյան 7) կազմակերպում է քննարկում «Ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը օրենքի ընդունումից հետո» թեմայով:

«Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները»

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները» թեմայով։

Բանախոսներն են՝

Նարե Արղամանյան` (դաշնակահար) Զարթոնք ակադեմիայի գեղարվեստական ղեկավար

Վան Արմենյան` (ջութակահար) Զարթոնք ակադեմիայի ղեկավար

Նարեկ Ավագյան` (ՀՀ Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար կոնցերտմայստեր) Զարթոնք ակադեմիայի մասնագետ

Արմինե Վարդանյան` (օպերային երգչուհի) Զարթոնք ակադեմիայի մասնակից

Օգոստոսի 4-17-ը Հայաստանում առաջին Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան Կանադայի Ատգեն Արմենյան հիմնադրամի կազմակերպմամբ անցկացրել է երկշաբաթյա խտացված վարպետաց դասեր Վանաձոր քաղաքում՝ առաջին անգամ ողջ Հայաստանի տարածքից, Ռուսաստանից և Վրաստանից համախմբելով դաշնամուրի, ֆլեյտայի, վոկալի և ժող. երաժշտության բացառիկ տաղանդներին։

Վարպետաց դասընթացները բաց են եղել ունկնդիրների համար։
Ծրագրի շրջանակում անցկացվել են 6 համերգներ ( COAF Smart center, Գյումրի և Վանաձոր)։

****

«Քննարկում Գյումրիում․ Ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը օրենքի ընդունումից հետո»

Օգոստոսի 22-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրի քաղաքում՝ Գյումրիի Երկխոսության Մեդիա կենտրոնում (հասցե`Աճեմյան 7) կազմակերպում է քննարկում «Ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը օրենքի ընդունումից հետո» թեմայով:

Բանախոսներն են՝

Կարինե Դավթյան՝ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ

Լիլիթ Գորգինյան՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

****

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` 2019 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին կներկայացվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատականների կապակցությամբ պարզաբանումներ:

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 10:00-ն և ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 10: 45-ը:

Հասցեն ՝ Ք. Երևան Մամիկոնյանց 46/5:

Հեռախոսահամար՝ 011 880 148

***

Օգոստոսի 22-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Պայքար՝ հանուն Ամուլսարի. գնահատականներ Ոստիկանության գործողություններին» թեմայով:

Բանախոսներն են՝

Սոսի Թաթիկյան՝ հանրային կառավարման մասնագետ

Արթուր Սաքունց՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար




Լրահոս