Օգոստոսի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Оգոստոսի 27-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում բանախոսը կանդրադառնա «Հայկ Մարությանի պաշտոնավարման այլընտրանքային հաշվետվությանը, որոնք հիմնված են պաշտոնական գրությունների պատասխանների վրա, Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական հայցին, ինչպես նաև` «Սանիթեքի» պայմանագրին»:

***

Օգոստոսի 27-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյնաը: ԹԵՄԱ՝ լրատվական դաշտի և համացանցի միտումները՝ հասարակական-քաղաքական իրողությունների համատեքստում:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 9.30-ին Երևանի Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համատեղ, կանցկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

***

Օգոստոսի 27-ին ժամը 12:000-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 22. 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։

Թեման՝ «Գոռ Առաքելյանը կալանքի է վերցվել. փաստաբանն ահազանգում է՝ դատախազության ճնշումների և դատարանի
կողմից փորձաքննության արդյունքների անտեսման ու անօրինական գործողությունների մասին։ Նոր մանրամասներ հարուցված քրեական գործի վերաբերյալ»։

***

Оգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «ՍԴ-ի ընդունած վարույթը մտահոգության տեղիք է տալիս հանրային գերակա շահից տուժած քաղաքացուն» թեմայով:

Բանախոս՝

Արթուր Գրիգորյան՝ փաստաբան

***

Оգոստոսի 27-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հատուկ հաստատություններ. անհրաժե՞շտ, թե՞ ավելորդ կառույցներ» թեմայով:

Բանախոսներն են՝

Ժաննա Անդրեասյան` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Միրա Անտոնյան` Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ

Գրիգոր Գրիգորյանց` Save the Children Armenia կազմակերպության երեխայի պաշտպանության փորձագետ

Հերիքնազ Ուլիխանյան՝ «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրենի պաշտոնակատար (ենթակա է հաստատման)

Անահիտ Ենգիբարյան՝ Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի տնօրեն (ենթակա է հաստատման)

***

Օգոստոսի 27-ին, ժամը 10-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսոյանն այցելելու է «ԼԻԿՎՈՐ» (Քոչինյան փող., 7/9 շենք, Նոր Նորք վարչ. շրջան)  և«Արփիմեդ» (Կոտայքի մարզ, Աբովյան 2-րդ միկրոշրջան, 19 շենք) տեղական դեղագործական ընկերություններ: Նախարարը շրջայց է կատարելու և ծանոթանալու էընկերությունների գործունեությանը:




Լրահոս