Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ վարչական պատասխանատվություն կլինի հարկվող գուրծունեության վերաբերյալ հայտարարությունն ուշ ներկայացնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաստատագրված վճարով հարկվող գուրծունեության ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը դեկտեմբեր ամսվա փոխարեն հունվար ամսին ներկայացնելու դեպքում ի՞նչ վարչական պատասխանատվություն է սահմանված:

Լեւոն Հարությունյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.1 հոդվածի համաձայն` Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ելակետային տվյալի մասին հայտարարությունները ներկայացվում են մինչեւ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելը, իսկ այդ հայտարարությունների պարտադիր ներկայացման համար ժամկետներ սահմանված են «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս