ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` զինվորական ծառայողները գույքահարկի պարտավորության զեղչերից օգտվելու հնարավորություն ունեն, թե ոչ:
Ռիմա Հակոբյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հակոբյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք:
Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: