Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին եւ ամփոփվել են նաեւ վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսսիջները:
Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել դարձի բերել մեծամասնության կարծիքը չկիսող պատգամավորներին: Իսկ թե ինչպես են կարողանալու դա անել, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: