Օգոստոսի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի´ գործընկերներ,

Օգոստոսի 30-ին ժամը 11:00-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (Հասցեն՝ Մաշտոցի պող., 53 շենք) ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը կմասնակցի աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա կլինեն և ելույթ կունենան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հիմնադրամի կրթաթոշակառուներ: Փակման խոսքով հանդես կգա Աննա Հակոբյանը:

***

Օգոստոսի 30-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման՝ հանրակրթության պետական չափորոշիչների վերանայում, որի արդյունքում կփոփոխվեն առարկայական ծրագրերը և դասագրքերը: Լրագրողները հարցեր տալու հնարավորություն կունենան նաև կրթության փորձագետներին, որոնք ընդգրկված են չափորոշիչների վերանայման գործընթացում։

***

Օգոստոսի 30-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:

Թեմա` Ներքաղաքական զարգացումներ, ԼՂՀ Անկախության 28-րդ տարեդարձ, բանակցային գործընթացի հնարավոր զարգացումներ:

***

Օգոստոսի 30-ին ժամը 12:000-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի ասուլիսը։
Թեման՝ «Նոր մանրամասներ  2020 թվականից մեքենաների ներմուծման մաքսային վճարների հետ կապված. ՌԴ նախագահի աշխատակազմը արձագանքել է ՀՀ ավտոներկրողների՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին»։




Լրահոս