«Ես շատ ծանրաբեռնված եմ». Իջևանի քաղաքապետն անտեղյակ է ցուցարարների և ոստիկանների բախումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել էին պատ կազմել և ազատել ճանապարհը:

Ցույցի ընթացքում քարերի տեղատարափ էր, ոստիկանությունը ստիպված հետ էր նահանջել:

Իջանում բախումների արդյուքնում 11 ոստիկան վնասվածքներ էր ստացել, ձերբակալվել էր 13 անձ:

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: Պարզվեց Վարդան Ղալումյանն այդ ընթացքում գտնվել է արձակուրդի մեջ:

«Քաղաքապետ լինելը չի նշանակում, որ բոլոր հարցերի պատասխանը պետք է իմանամ: Ես շատ ծանրաբեռնված եմ, և դեռ այդ հարցին չեմ անրադարձել»:

Հարցին՝  կարևորագույն և մեծ աղմուկ բարձրացրած հարցը չի՞ հետաքրքրում իրեն, պատասխանեց.

«Եթե մարդկանց են բերման ենթարկել, ապա իրավապահ համակարգից ճշտեք: Ես ասելու բան չունեմ»,- եզրափակեց քաղաքապետը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս