Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Մեկ տարի անց տեղափոխվել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ` որպես քարջարդ բանվոր:

1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր:

1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար:

1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:

1990 թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում:

1992-1993թթ. – ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ:

1993-1995թթ. – ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:

1995-1996թթ. – ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:

1996-1997թթ. – ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ:

1997-1999թթ. – Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական:

1999-2001թթ. – ԼՂՀ ներքին գործերի նախարար:

2001 թվականից – ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ, ազգային անվտանության ծառայության տնօրեն:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ «Տիգրան Մեծ» շքանշաններով, ՀՀ «Սպարապետ Վազգեն Սարգսյան», ՀՀ «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշանով ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեդալներով:

Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:

Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:




Լրահոս