Օգոստոսի 29-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին:
«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պագեւատրվեց Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ունեցած ավանդի համար:
Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր…
Gepostet von European Union in Armenia am Donnerstag, 29. August 2019