Փաշինյանը կհաստատի՞ Արսեն Թորոսյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է`այսօր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի խորհուրդը նոր ղեկավար է ընտրել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ տեսչական մարմնի ղեկավարի ընտրությունն անցել է ոչ այնքան խաղաղ մթնոլորտում: Ի դեպ, տեղեկացնենք, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 5 թեկնածու:

Նրանք են` Արա Եղոյանը, Արա Մկրտչյանը, Դավիթ Մելիք-Նուբարյանը, Հակոբ Ավագյանը եւ Գեւորգ Մամիկոնյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկարատեւ քննարկումից հետո առաջադրված թեկնածուներից Հակոբ Ավագյանին հաջողվել է հավաքել 7 կողմ եւ 2 դեմ ձայն:

Իսկ թեկնածուներից Արա Եղոյանը ու Գեւորգ Մամիկոնյանը հավասար ձայներ են հավաքել: Ստացվում է, որ Հակոբ Եղոյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արդյոք այն կհաստատվի վարչապետի կողմից, ցույց կտա ժամանակը:

Ըստ որոշ տեղեկությունների`առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս անգամ եւս իր կողմից թեկնածու է առաջադրել`Արա Եղոյանին, ով պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է: Հիշեցնենք, որ տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանը վարչապետի`օգոստոսի 5-ի հրամանով ազատվել էր աշխատանքից։ Նրա ազտաման գործում իր «մեծ ներդրումն» է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս