Սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ռեստորանների հայկական ասոցիացիայիգործադիր տնօրեն Վահե Գևորգյանը և ՄԱԿ-ի Ինտեգրված գյուղական զբոսաշրջությանզարգացման ծրագրի Գեղարքունիքի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնիհամակարգող Արեգ Սինանյանը համատեղ հանդես կգան «Էկո Ֆիշ Ֆեստ» փառատոնի վերաբերյալ ասուլիսով, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Սևանի թերակղզու տարածքում:
***
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
ԹԵՄԱ՝ Արցախի անկախության հռչակման 28 ամյակը եւ հայաստանյան ներքաղաքական զարգազումները. հայաստանյան քաղաքական օրակարգի ազդեցությունը արցախյան քաղաքական կյանքում:
***
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը:
ԹԵՄԱ՝ կրթական տարվա մեկնարկը. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել մի շարք գիշերօթիկներ. ռիսկերն ու հետեւանքները:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանը և Երկրապահ կամավորական միության հիմնադիր կորդինատոր, նախագահ, ներկայումս Ճարտարապետության և շինարարության համալսարանի Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը:
Թեման՝ Արցախի անկախության հռչակման 28 ամյակ: