Փոխնախարարի գործի սկիզբը հասնում է եզրագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի մասով հարուցված քրեական գործով առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարավի:

Փոխնախարարի գործով գրեթե բոլոր քննչական գործողությունները արվել են, առերեսումները եղել են, եւ արդեն երկու ամիս է, ինչ ԱԱԾ-ն այս քրեական գործով փոխնախարարի մասնակցությամբ այլ քննչական գործողություներչի իրականացրել: Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Տիգրան Ղազարյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը պաշտոնապես նախաքննական մարմնից նման ծանուցում չի ստացել:

Նշենք, որհուլիսի 9-ին փոխնախարարը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հիշեցնենք, որհուլիսի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթեւոսյանի) բավարարել էր «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի եւ Երեմ Դավթյանի`ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար ԱրսենԴավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:

Դավթյանը անազատության մեջ էր գտնվում ապրիլից. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:




Լրահոս