Հարց քաղաքացիներից՝ վարկառուն ո՞ր պարագայում է հայտնվում «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վարկառուն ո՞ր պարագայում է հայտնվում «սեւ ցուցակ» կոչվածում: Որո՞նք են վարկային պատմության ձեւավորման աղբյուրները:

Սիրանույշ Հարությունյան (29 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հասարակության մեջ սխալմամբ տարածված է «սեւ ցուցակ» հասկացությունը, որը, սակայն, գոյություն չունի: Բանկը կամ վարկային կազմակերպությունը վճարումների ուշացման պատճառով, կախված օրերի քանակից, կարող է վարկը դասակարգել որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, ինչն էլ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ նոր վարկ չստանալուն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարկային պատմության ձեւավորման աղբյուրներն են ԱՔՌԱ անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինները), որոնք տրամադրում են վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ):

ԱՔՌԱ վարկային բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նախկինում դրսեւորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության` (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս