Ինչու են իրավաբանները հրաժարվում դառնալ ԲԴԽ անդամ. թեկնածու չեն գտնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգում է, որ ե՛ւ դատական համակարգում, ե՛ւ խորհրդարանում չեն կարողանում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերի համար թեկնածուներ ներկայացնել եւ լրացնել բացը: Բանն այն է, որ մի շարք իրավաբաններ հրաժարվում են դառնալ ԲԴԽ անդամի թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին զանգահարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ պարզելու, թե ի վերջո գտնվել է արդյոք ԲԴԽ անդամի նոր թեկնածու, եւ երկրորդ՝ ինչու են իրավաբանները մերժում «Իմ քայլի» առաջարկը: Վարդանյանն ասաց, որ հարցն իր տիրույթում չէ, դիմենք խմբակցության ղեկավարին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, որը հասցեատեր դարձրեց Վլ. Վարդանյանին:

«Հիմա սպասում ենք, որ Պետաիրավականը առաջարկի թեկնածուներ, որոնք կհամապատասխանեն ԲԴԽ անդամի չափանիշներին, եւ, ըստ այդմ, կքննարկենք»,- պատասխանեց Լիլիթ Մակունցը: Մեր հարցին, թե արդյոք այդ մերժումների պատճառը նախորդ թեկնածու Աննա Մարգարյանի չընտրվելու խայտառակ փաստն է, Մակունցը բացասական պատասխան տվեց. «Չէ, ընդհանրապես այդ խնդիրը չկա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս