Հայրենադարձության մասին օրենքի նախագծի մշակման համար ձևավորվելու է աշխատանքային խումբ. Մխիթար Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ են ընթանում Հայրենադարձության մասին օրենքի շուրջ:  Սոցցանցի իր էջում այս մասին գրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Այսպես, օգոստոսի 30-ին ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի և Repat Armenia-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ քննարկեցինք նախատեսվող օրենքի հիմնական հասկացությունները, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող ուղղությունները՝ ազդարարելով համատեղ աշխատանքի մեկնարկը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ սահմանափակվելու ենք սույն փոքր թիմով. եկող շաբաթ մեր հանձնաժողովի նիստում կձևավորենք աշխատանքային խումբ, որի աշխատանքների ավարտից հետո նախնական փաթեթը կներկայացվի առնչակից կողմերին, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի մասնագիտական շրջանակներին»,- գրել է Հայրապետյանը:




Լրահոս