Այսօր Համազգային թատրոնում տեղի կունենա «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը կուսակցության ակտիվի հետ: «Ժառանգութուն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանդիպման նպատակը կուսակցության հիմնական անելիքները ներկայացնելն է: Մարտի 13-ին տեղի ունեցած «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստում ընդունված կոչն էլ կուսակցության անելիքների, հիմնական առաջնահերթությունների մասին է, վերաբերմունք է երկրում ստեղծված իրավիճակին: Բացման խոսքով հանդես եկած Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն իր ծառայողական նստավայրն օգտագործում է որպես կուսակցական հարցերի քննարկման վայր` այս կերպ խառնելով երկրի նախագահի եւ կուսակցապետի գործառույթները։ Իսկ նախագահական ընտրություններից երկու տարի առաջ որպես հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու հանդես գալու Ս. Սարգսյանի ձգտումը Հովհաննիսյանն արտակարգ իրավիճակ է համարել: Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի միավորման եւ ՀԱԿ հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելու խնդրին՝ Ր.Հովհաննիսյանը նշել է, որ այդ առիթով երբեւիցե վարչությունը նիստ չի հրավիրել: Երեկ չի քննարկվել նաեւ մանդատների վայր դնելու հարցը:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ