ՖՈՏՈ․ Այբբենարանից մինչև ինժեներական դիպլոմ . «Գեոպրոմայնինգ»-ի կրթական նախագծերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում ֆինանսավորել է «Այբբենարան»-ի («Букваръ») հրատարակումը՝ (2000 տպաքանակով) ռուսաց լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների համար։ Հայաստանի 60 դպրոցներ գրքերը կստանան որպես նվեր։ Սա ընկերության հերթական նախագիծն է՝ իրականացված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ կրթական ծրագրերի շրջանակներում։

Դրանից բացի, ընկերությունը ֆինանսավորել է լեզուների և դպրոցական առարկաների ինտերակտիվ ուսուցման գծով ինովացիոն երեք դասարաններ։ Երեք դպրոցներում՝ Վարդենիս, Արարատ և Արմավիր քաղաքներում, ընկերությունը բացել է ինտերակտիվ դասարաններ և դրանք կահավորել համակարգչային տեխնիկայով։ Ներկայումս «Գեոպրոմայնինգը» մշակում է հանրային նշանակության վայրերում բազմաֆունկցիոնալ կենտրոններ ստեղծելու նախագծի նոր կոնցեպցիա։ Այդ կենտրոններում աշակերտները և ուսանողները անվճար հիմունքներով ձեռք կբերեն տեղեկատվական տեխնոլոգիաների մասին գիտելիքներ, կսովորեն օտար լեզուներ։
Ընկերությունը նաև շարունակում է <<Կրթաթոշակային ծրագիր» նախագծի իրականացումն իր գործունեության աշխարհագրության մեջ ընդգրկված շրջանների դիմորդների նախապատրաստման ուղղությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի բուհեր ընդունվելու համար։ Երկարաժամկետ և մշտական բնույթ կրող ծրագիրը կենտրոնացած է լեռնագործության և մետաղագործության ոլորտում մասնագիտացվող կադրերի ուսուցման և նախապատրաստման վրա։

«Հիշյալ կրթական նախագծերի իրականացումը բխում է միջպետական մակարդակով ընդունված ծրագրերից։ Շնորհիվ Դեսպանատան և Երևանում՝ Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի համագործակցության՝ ծրագրի իրականացումը կրում է համակարգային բնույթ, բարձր հասցեականություն և արդյունավետություն։ Այս առթիվ մեր երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ դեսպանատանը և և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնին»։

«Սեպտեմբերի 1-ը ամենալուսավոր և բարի տոներից մեկն է, որ միավորում է բոլոր սերունդներին։ Այն նոր ձեռնարկների, հեռանկարների և հնարավորություններ խորհրդանիշն է։ Մենք բոլորս հիշում ենք այն անմոռանալի զգացողությունը, որով 1-ին անգամ ոտք դրեցինք դպրոցի շեմին։ Հիշում ենք մեր առաջին ուսուցչին և դպրոցական ընկերներին։ Այս օրը առավել հուզիչ է առաջինդասարանցիների համար, որոնց համար սկսվում է կյանքի նոր փուլ՝ լի զարմանալի հայտնագործություններով և ձեռքբերումներով։ Ի սրտե շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, դասավանդողներին և ծնողներին՝ ուսումնական նոր տարվա մեկնարկի և գիտելիքների օրվա առթիվ » ,- իր շնորհավորական ուղերձում նշել է Գեոպրոմայնգի նախագահ Ռոման Խուդոլին։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։




Լրահոս