Սեպտեմբերի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված սեպտեմբերի 8-ին Երևանում կայանալիք «Զբոսաշրջային Հայաստան 2019» 6-րդ մրցանակաբաշխությանը:

Ինչպե՞ս է զարգանում էքստրեմալ զբոսաշրջությունը Հայաստանում: Պահպանվու՞մ են արդյոք ժողովրդական ավանդույթները: Ինչպե՞ս է զարգանում զբոսաշրջությունը Արցախում: Այս և այլ հարցերին կպատասխանեն միջոցառման ղեկավար Անահիտ Գևորգյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ««Армения туристическая» ամսագրի գլխավոր տնօրեն Ռուբեն Փաշինյանը և «ՕԴԱԿ» ընկերության տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին մասնակցելու է ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Արտակարգ իրավիճակների նախարարությունում (hասցե`Երևան, Դավիթաշեն 4-րդ թ., Ա. Միկոյան 109/8), ժամը՝ 10:20-ին:

Հավատարմագրվելու համար խնդրում ենք զանգահարել 093 -301- 901 հեռախոսահամարով մինչև սեպտեմբերի 3-ը՝ ժամը 15:00:

***

Սեպտեմբերի 4-ին նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդիպումը լրագրողների հետ:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցեն՝ Կորյունի 17):

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ժամը 10:30-ին: Մասնակցությունը հաստատելու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 091-51-31-23, 077-11-21-51 հեռախոսահամարներով:

***

Սեպտեմբերի 4-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա #դեմ_եմ_մեկուսացմանը# սոցիալական նախաձեռնության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը՝ «Հայկական Կարիտաս» կազմակերպությանը «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման համար հողատարածքի հատկացման ՀՀ կառավարության որոշումը վերանայելու պահանջի թեմայով:

«Դեմ եմ մեկուսացմանը» սոցիալական նախաձեռնությունը խնդիրներ է տեսնում այս նախագծի շուրջ և որոշակի վերապահումներ ունի:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն.

1. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը

2. «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանը

3. «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող Արմինե Սահակյանը

4. «Հավասար իրավուքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը

5. «Սկարպ ներառական առողջական կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը:

***

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

ԹԵՄԱ՝ ի՞նչ կապ կա Ստամբուլյան կոնվենցիայի եւ գիշերօթիկների փակվելու միջեւ. իրականում ի՞նչ է թաքնված. վտանգներն ու հետեւանքները:




Լրահոս