
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակներին հարակից դաշտում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:48-ին: Այրվել է մոտ 10 հակ անասնակեր: