Հարց քաղաքացիներից՝ կարո՞ղ է Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով են կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման վճարումները:

Սիրանույշ Մանուկյան (64 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:
Միաժամանակ հայտնում ենք, որՀայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար) տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում)` համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս