Սոցիալական ապահովության ծառայությունը նոր պետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:

Ամիրշադյան Անի Էդվարդի

Ծնվել է 1987 թ. օգոստոսի 19-ին Երևան քաղաքում:

Կրթություն

2008 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, մասնագիտացումը՝ Կառավարում

2010 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը՝ Կառավարում

2014 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային փորձ

2009-2011 թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:

2011-2013 թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:

2013-2019 թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնները:




Լրահոս