Սահմանամերձ Կիրանցի դպրոցի աշակերտները հանդիսությունների սրահում են դաս անցկացնում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Ու թեեւ այս տարվա գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարել էր, որ աշակերտները չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է դուրս գան այդ տարածքից, սակայն Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց` 47 աշակերտ ունեցող դպրոցի 3 դասասենյակներ, որոնք ավելի վթարային են, տեղափոխվել են:

Ներկայումս դպրոցականները դասերն անցկացնում են Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, որտեղ դասասենյակներ են ձեւավորվել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս