«Ալրաղացի Լյովիկ»-ն անհետացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն 2018 թվականի հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանն է, որը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ` արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Լեւոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1 ամսից կլրանա հայտարարված հետախուզման 1 տարին, սակայն «Ալրաղացի Լյովիկ»-ին դեռեւս չեն հայտնաբերել:




Լրահոս