Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ է իրենից ներկայացնում վարկային պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում վարկային պատմությունը: Ուզում եմ իմանալ` բացի ինձանից, ով կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին:

Երանուհի Միրաքյան (34 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.Դիմողի հարցին ի պատասխան` նշենք, որ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաեւ արտադրող եւ վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների /ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ Ձեր մասով դրամական պահանջներ, օրինակ` տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ Ձեր գործատուն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:

ԱՔՌԱ վարկային բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց քաղաքացու համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ դատարանին` դատական որոշման հիման վրա:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս