Սեպտեմբերի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ արտահանման միտումները Հայաստանում: Ինչ քայլեր են անհրաժեշտ արտահանման ծավալները ավելացնելու համար:

***

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԹԵՄԱ՝  Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը. ներքաղաքական օրակարգ. հայաստանյան քաղաքական զարգացումների ազդեցությունը արցախյան քաղաքական  կյանքում :

***

««Սանիթեքը» 7-րդ օրն է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը․ հիգիենիկ համաճարակային վտանգներ․ աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ»

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին՝ «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ ««Սանիթեքը» 7-րդ օրն է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը․ հիգիենիկ համաճարակային վտանգներ․ աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ» թեմայով։

Բանախոսներն են՝

Արմեն Գալջյան` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Անի Խաչատրյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ

Հռիփսիմե Առաքելյան՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ

Աննա Հարությունյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ

Քննարկման հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան և «Սանիտեք» ընկերություն։

***

Սեպտեմբերի  6-ին, ժամը՝ 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Թեման՝ Խաղողագործություն և գինեգործություն,  նոր սեզոն, նոր բերք,  ոլորտի սեզոնային հարցեր:




Լրահոս