ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում մեկնարկել է խմբակցության նիստը:
Ներկա է նաև Էդգար Առաքելյանը, ով օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել:
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ասաց առանց մեկնաբանության ու արագ հեռացավ. նա տխուր էր: Քիչ անց նա վերադարձավ՝ ինչ-որ փաստաթղթեր ձեռքին:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել:
Տեղեկացանք, որ նախօրեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ բավական երկար ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարանի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հանգստացրել իշխանություններին` վստահեցնելով, թե ՍԴ-ի որոշումը չի կարող ենթադրել Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր էլ ՔՊ գրասենյակում է հանդիպում սպասվում արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: