Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը Դիլիջան քաղաքում կառուցվել է 1936 թ.: Առանձնատունը այսօր խարխլված է, միայն շրջանաձեւ կոնստրուկցիան է կանգուն, ինչն էլ վկայում է, որ շենքն իր շքեղությամբ ու մոդեռն կոնստրուկցիայով յուրահատուկ էր ու եզակի: Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 15ա հասցեում, անտառապատ լեռան լանջին գտնվող ամառանոցը հարմարվում է հանրապետական նշանակության հուշարձան: Այն` որպես մշակութային հուշարձան, ներկայացված է «10.3.130» համարով եւ պաշտոնապես պահպանվում է պետության կողմից, սակայն իրականում չի պահպանվում:
Նախկինում այդ տարածքը, որտեղ գտնվում է ամառանոցը, պատկանել է գործարար Գագիկ Ծառուկյանին: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տարածքը 4-5 տարի առաջ վաճառվել է գործարար Ռուբեն Վարդանյանին: 2018թ. հայտարարվել է, որ շենքի նոր սեփականատեր Ռ. Վարդանյանը որոշել է վերակառուցել շենքը իր նախկին տեսքով, սակայն դա չի արել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ